Մատչելիության հղումներ

Նավթ արտահանողները երկարաձգել են արդյունահանման կրճատումը


OPEC-ի և Ռուսաստանի պատվիրակների բանակցությունները, արխիվ, Վիեննա
OPEC-ի և Ռուսաստանի պատվիրակների բանակցությունները, արխիվ, Վիեննա

Նավթ արտահանող երկրների միությունը՝ OPEC-ը և Ռուսաստանն ու նավթ արդյունահանող մի շարք այլ երկրներ համաձայեցրել են արդյունահանման կրճատումը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Նավթ արտահանող երկրները ցանկանում են հումքի արդյունահանումը կրճատելով զսպել միջազգային շուկաներում նավթի գնանկումը:

Համաձայնության եկած երկրներն ընդհանուր հաշվով օրական 9 միլիոն 700 հազար բարելով են կրճատելու նավթի արդյունահանումը:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի գինը միջազգային շուկաներում աննախադեպ անկում է գրանցել, սակայն արդյունահանումը կրճատելուց հետո որոշ չափով վերականգնվել է: Այս օրերին մեկ բարելի գինը կազմում է մոտ 40 դոլար:

Ենթադրվում է, որ աշխարհում կարանտինի սահմանափակումների վերացումից հետո կգրանցվի նավթի ավելի մեծ պահանջարկ և գնաճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG