Մատչելիության հղումներ

Մակրոնը Մերկելին շնորհել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը


Էմանյուել Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է շնորհում Անգելա Մերկելին, Բոն, Բուրգունդիայի շրջան, 3-ը նոյեմբերի, 2021թ.
Էմանյուել Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է շնորհում Անգելա Մերկելին, Բոն, Բուրգունդիայի շրջան, 3-ը նոյեմբերի, 2021թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ընդունելություն է կազմակերպել Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռացող Անգելա Մերկելի համար:

Հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Ելիսեյան պալատում, այլ Բուրգունդիայի սրտում գտնվող 15-րդ դարի դղյակում, որտեղ 3 տասնամյակ առաջ կանցլեր Հելմուտ Քոլը և նախագահ Ֆրանսուա Միտերանը քննարկել են եվրոպական ինտեգրացիան խթանելու հնարավորությունը:

Բարձրացնելով Մերկելի համար բուրգունդյան աշխարհահռչակ գինով գավաթը՝ Մակրոնն ասել է.- «Շնորհակալություն քեզ, Անգելա, ամեն ինչի համար շնորհակալություն»:

Մակրոնը Մերկելին շնորհել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Մեծ խաչը և Պատվո լեգեոնի շքանշանը:

Գերմանիայի կանցլերի պաշտոնում 16 տարի աշխատած Մերկելն այդ պարգևին է արժանացել գերմանա-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և եվրոպական ընտեգրման գործում մեծ ջանքեր ներդնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG