Մատչելիության հղումներ

Սահմանազատման հետ կապված կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է, ընդգծում է ՀՀ ԱԳ փոխնախարարը


ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ ներկայումս չեն ընթանում, ուստի գործընթացի իրականացման հետ կապված կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

«Քանի դեռ նման բանակցություններ չկան, վաղաժամ է ասել, թե ինչ քարտեզներով ու փաստաթղթերով ենք առաջնորդվում», - նշել է Գևորգյանը։

Փոխնախարարը նաև շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք բացումը չի կարող լինել ի վնաս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և կենսական շահերի։ Գևորգյանի խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար կարևոր է կատարել 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության կետերը:

Տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է, եթե գործընթացի բոլոր մասնակիցները ցուցաբերեն կառուցողական դիրքորոշում և գործնական քայլեր ձեռնարկեն, ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը։

XS
SM
MD
LG