Մատչելիության հղումներ

Իրկուտսկի շրջանում Ан-12-ի վթարի հետևանքով, ըստ թարմացված տվյալների, 9 մարդ է զոհվել


Ռուսաստան - Կործանված Ан-12-ի բեկորները դեպքի վայրում, 3-ը նոյեմբերի, 2021թ․

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում Ан-12 ինքնաթիռի կործանման հետևանքով, ըստ թարմացված տվյալների, զոհվել է 9 մարդ։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամները և բեռն ուղեկցող 4 հոգի:

Վթարի ենթարկված օդանավը պատկանել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը և, ըստ նախնական տվյալների, սնունդ է տեղափոխել Չուկոտկա։ Չորեքշաբթի երեկոյան ինքնաթիռը ռադարներից անհետացել է Յակուտսկից Իրկուտսկ թռիչքի ընթացքում՝ վայրէջքի ժամանակ։ Վերջին կապի ժամանակ անձնակազմը զեկուցել է երկրորդ շրջան կատարելու անհրաժեշտության մասին: Ընկնելուց հետո Ан-12-ը բռնկվել է։

Երկու «սև արկղերը» հայտնաբերվել են: Վթարի ամենահավանական վարկածներն են՝ օդաչուի սխալը, եղանակային պայմանները և տեխնիկական անսարքությունը։

Նախօրեին հաղորդվել էր ավիաաղետի հետևանքով 7 զոհվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG