Մատչելիության հղումներ

Իրկուտսկի շրջանում կործանվել է Ан-12 տեսակի բեռնատար ինքնաթիռ


Ан-12 տեսակի բեռնատար օդանավը, արխիվ
Ан-12 տեսակի բեռնատար օդանավը, արխիվ

Այսօր Իրկուտսկի շրջանում Ан-12 տեսակի ինքնաթիռ է կործանվել: Յակուտսկ-Իրկուտսկ չվերթն իրականացնող օդանավի վթարը տեղի է ունեցել Պիվովարիխա գյուղից ոչ հեռու գտնվող օդակայանի մոտակայքում:

«Ինքնաթիռը վայրէջք կատարելու երկրորդ փորձի ընթացքում անհետացել է ռադարից»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է Իրկուտսկի արտակարգ իրավիճակների շրջանային ծառայության տնօրեն Օլեգ Ֆեդոտովը:

Օդանավում 7 մարդ է եղել, նախնական տվյալներով, բոլորը զոհվել են: Վթարի տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, որը հիմա փորձում է մարել դեպքի վայր հասած հրշեջ ծառայության ջոկատը:

Օդանավը պատկանել է «Գրոդնո» բելառուսական ընկերությանը և բեռնափոխադրում է իրականացրել Իրկուտսկի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG