Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան. «Իրավիճակը Հարավային Կովկասում անկայուն է Ադրբեջանի գործողությունների հետևանքով»


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արխիվ

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d'Arménie պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում անկայուն է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների հետևանքով:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ վերջ է դրվել ռազմական գործողություններին, իրավիճակը մնում է անկայուն: Դա կապված է այդ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մի քանիսը չկատարելու, մասնավորապես, որոշ դրույթները խեղաթյուրելու, ռազմագերիներին և գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց չվերադարձնելու, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նրա խոսքով, Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:

XS
SM
MD
LG