Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ցուցարարներին կոչ է անում ավարտին հասցնել պայքարը


Վրաստան - Միացյալ ազգային շարժման հանրահավաքը Բաթումիում, 2-ը նոյեմբերի, 2021թ․
Վրաստան - Միացյալ ազգային շարժման հանրահավաքը Բաթումիում, 2-ը նոյեմբերի, 2021թ․

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Բաթումիում անցկացվող ցույցի մասնակիցներին։ Հանրահավաքի ժամանակ նախկին նախագահի նամակը կարդացել է Բաթումիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Գիորգի Կիրթաձեն։

Սաակաշվիլին բանտից գրել է, որ հետդարձի ճանապարհն արդեն փակված է, և «հայրենիքի փրկությունն» այլընտրանք չունի։

«Ուստի բոլորը պետք է համախմբվեն, նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ գործընթացներին հետևում էին միայն դրսից։ Դուք արդեն հաղթել եք Իվանիշվիլիին մեծ առավելությամբ, ինչի ականատեսն է ողջ Վրաստանը և բոլոր միջազգային դիտորդները։ Այժմ մենք պետք է ավարտին հասցնենք այս պայքարը», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։

Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալել են։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։

Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել։

XS
SM
MD
LG