Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դեսպանություն կբացի Վատիկանում


Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը, Հռոմ, արխիվ:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը, Հռոմ, արխիվ:

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը հաստատել է օրենք, որով երկիրը դեսպանություն կբացի Վատիկանում:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի և Վատիկանի միջև ակտիվ կապեր են: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները երկու անգամ այցելել են Ադրբեջան:

2002 թվականին Բաքու է մեկնել Հռոմի Հովհաննես-Պողոս երկրորդ Պապը, 2016 թվականին այց է կատարել Ֆրանցիսկոս պապը:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Ադրբեջանի ամենախոշոր ոչ կառավարական կազմակերպությունը՝ Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը ղեկավարում է առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, մասնակցում է Վատիկանի պատմամշակութային կոթողների վերականգնման աշխատանքներին:

Տարիներ առաջ հիմնադրամի աջակցությամբ վերականգնվել են Սուրբ Մարցելինոս և Պետրոս նահատակների կատակոմբները:

Բաքվում գործում է Սուրբ Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցին:

XS
SM
MD
LG