Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորն առաջարկում է Աֆղանստանի պատերազմն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծել


ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման և Թամի Դաքուորթը Վետերանի օրը ծաղկեպսակ են զետեղում զինվորական հուշահանալիրում, Վաշինգտոն, 11-ը նոյեմբերի, 2008թ․
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման և Թամի Դաքուորթը Վետերանի օրը ծաղկեպսակ են զետեղում զինվորական հուշահանալիրում, Վաշինգտոն, 11-ը նոյեմբերի, 2008թ․

Աֆղանստանի պատերազմի բոլոր կողմերն ուսումնասիրելու նպատակով անկուսակցական հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատոր, Իրաքում պատերազմի վետերան Թամի Դաքուորթը։

Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ներգրավվածությունն ուսումնասիրելու նպատակը, ըստ կին սենատորի, այն է, որ Միացյալ Նահանգները տեսնի իր սխալները և հասկանա՝ ինչպես 20 տարի և տրիլիոն դոլարներ ծախսելուց հետո երկիրը մեկ շաբաթում փլուզվեց՝ ամերիկյան ուժերի հեռանալուց հետո։

Նախկին օդաչու Դաքուորթը, որ վիրավորվել էր 2004 թվականին Իրաքի մարտերում՝ կորցնելով երկու ոտքերը, նաև պնդել է, որ զինվորականները հաջողությամբ կատարել են «Ալ-Ղաիդա»-ին անգործունակ դարձնելու և թալիբներին իշխանությունից հեռացնելու սկզբնական խնդիրը: Այդուհանդերձ, ըստ սենատորի, վերակառուցման առաքելությունը երբեք ամբողջությամբ չի հանձնվել Պետդեպարտամենտին: Սենատորն առաջարկում է ուսումնասիրել ոչ միայն ռազմական հակամարտության պատմությունը, այլ նաև բոլոր պետական կառույցների դերը՝ հասկանալու ձախողումների հիմնական պատճառները։

XS
SM
MD
LG