Մատչելիության հղումներ

Հաջորդ ամիս Ռուսաստանը կավելացնի գազի մատակարարումները Եվրոպա


«Գազպրոմ»-ի աշխատակիցը կոմպրեսորային կայանում, արխիվ
«Գազպրոմ»-ի աշխատակիցը կոմպրեսորային կայանում, արխիվ

Նոյեմբերից Ռուսաստանը կավելացնի գազի մատակարարումները Եվրոպա։ Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական վերահսկողության տակ գտնվող էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ին հրահանգել է սկսել բնական գազ մատակարարել եվրոպական գազի պահեստարաններ, երբ Ռուսաստանն ավարտի իր պաշարների լրացումը, ինչը կարող է տեղի ունենալ մինչև նոյեմբերի 8-ը:

Գազի գները շուկաներում Եվրոպայում և այլուր վերջին շաբաթներին հասել են ռեկորդային մակարդակի։ Սա պայմանավորված է քիչ պաշարներով և մեծ պահանջարկով, քանի որ տնտեսությունները դուրս են գալիս կորոնավիրուսային ճգնաժամից: Որոշ վերլուծաբաններ և եվրոպացի պաշտոնյաներ Ռուսաստանին մեղադրում են մայրցամաքում էներգետիկ ճգնաժամը սրելու մեջ, քանի որ Ռուսաստանն է Եվրոպայի գազի ամենամեծ մատակարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG