Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումներ


Զորավան համայնքում 2012-29 թվականներին իրականացվել է շուրջ 250.000մ3 բազալտե հանքանյութի ապօրինի արդյունահանում, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի այդ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 816 միլիոն 500 հազար դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:

Գործով անցնում է մի ընկերության տնօրեն, որի ինքնությունը չի հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG