Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը սեփական սոցցանցն է ստեղծել


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր սեփական սոցիալական ցանցն է ստեղծել, որը կոչվում է TRUTH Socia, այսինքն՝ ճշմարտություն։

Հունվարի 6-ին Կոնգրեսի վրա Թրամփի աջակիցների հարձակումից հետո, մի շարք սոցցանցեր, այդ թվում՝ Ֆեյսբուքն ու Թվիթերն արգելափակել են Թրամփի էջերը, որից հետո նա հայտարարել էր սեփական հավելվածը ստեղծելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ այն կպայքարի Ամերիկայի ձախ թեքվելու վտանգավոր շրջադարձի դեմ, բաց ու ազնիվ շփվելու հարթակ կդառնա՝ առանց գրաքննության և խտրականության։

Թրամփի սոցցանցում օգտատերերը առայժմ կարող են միայն գրանցվել։ Առաջիկայում նախատեսված է վերլուծական հոդվածների, բլոգների, ֆորումների, տեսանյութերի տեղադրում։

Ակնկալվում է, որ Թրամփի սոցցանցն ամբողջական կդառնա 2022-ի առաջին եռամսյակի ընթացքում։

XS
SM
MD
LG