Մատչելիության հղումներ

Կոնգրեսը պատրաստվում է վավերացնել ընտրությունների արդյունքները, իսկ Թրամփը պատրաստվում է հանրահավաքի


ԱՄՆ - Գործող նախագահ Դենալդ Թրամփի աջակիցների բողոքի ցույցը Վաշինգտոնում, 5-ը հունվարի, 2021թ.

ԱՄՆ-ի Կոնգրեսն այսօր վավերացնելու է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը երդմնակալության արարողությամբ պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Կոնգրեսի նիստի նախօրեին, երեկ երեկոյան, նրա աջակիցները ցույց են անցկացրել Վաշինգտոնում։

Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ հունվարի 6-ին հանրահավաքի կոչ է արել՝ասելով, թե ելույթ է ունենալուԿոնգրեսի վավերացման դեմ։

«Վաղը ես ելույթ եմ ունենալու «Փրկել Ամերիկան» հանրահավաքում ժամը 11-ին։ Շուտ եկեք, դարպասները ժամը 7-ից բացվելու են․․․ մեծ ամբոխ», - Թվիթերի իր էջում գրել է Թրամփը։

XS
SM
MD
LG