Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ը վերսկսել է Sputnik V-ի հաստատման ընթացակարգը


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերսկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործման հաստատման ընթացակարգը, նշում է կազմակերպությունը:

Sputnik V-ի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ պատվաստանյութերի նախաորակավորման գործընթացն «ընթանում է ժամանակացույցին համապատասխան և մտնում է վերջին փուլ»: ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու և փաստաթղթեր կազմելու համար, ասվում է հաղորդագրությունում:

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը, որը ներգրավված է Sputnik V-ի բաշխման գործընթացում, ակնկալում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ը դադարեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը: Պատճառը պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում խախտումներն էին: Թե որ գործարանի մասին էր խոսքը, չէր նշվում:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, ինչպես այսօր հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, կարող է 2022 թվականի առաջին եռամսյակում սկսել Sputnik V-ի փորձաքննությունը, եթե մինչև նոյեմբերի վերջ ստանա բացակայող տվյալները։ Գործակալության որոշումը պատվաստանյութի վերաբերյալ մինչև ընթացիկ տարվա ավարտը ոչ կերպ հնարավոր չէ, ասել է աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG