Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի կամ ԱՄՆ-ի չհաստատած քովիդի դեմ պատվաստանյութերով պատվաստված օտարերկրացիները նոյեմբերից չեն կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ


Ռուսաստանյան արտադրության Sputnik V պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կամ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից չհաստատված պատվաստանյութերով կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիները նոյեմբերից հնարավորություն չեն ունենա մուտք գործել ԱՄՆ։ Խոսքը մասնավորապես ռուսական Sputnik V-ի մասին է:

Ավելի վաղ ԱՀԿ-ը կասեցրել է ռուսական պատվաստանյութի պատվաստումը՝ Ռուսաստանում իրականացված տեսչական ստուգումների ժամանակ հայտնաբերած մի շարք արտադրական խախտումների պատճառով

The Washington Post-ը նշում է, որ Sputnik V-ն հաստատված է 70 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 4 միլիարդ մարդ: Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գնվել է ռուսական դեղամիջոցի մոտ 448 միլիոն չափաբաժին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG