Մատչելիության հղումներ

«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման


«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման. ռուսական կողմը սպասում է միայն Գերմանիայի կարգավորող մարմինների թույլտվությանը: Որոշումը պետք է պաշտոնապես հրապարակվի մինչև հունվարի 8-ը:

Մոսկվան Բեռլինին կոչ է արել հնարավորինս արագ պատասխանել՝ հաշվի առնելով ձմռան նախաշեմին եվրոպական պահուստներում գազի փոքր ծավալները:

Գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով և բնական վառելիքը պետք է Ռուսաստանից հասցնի Գերմանիա, որտեղից կփոխադրվի ոչ միայն գերմանական, այլև արտասահմանյան շուկա:

Գազատարը շրջանցում է Ուկրաինայի տարածքն, ինչի հետևանքով Ուկրաինան կզրկվի գազի տարանցման համար մոտ 2 միլիարդ դոլարի տարեկան եկամուտից:

Ուկրաինան, Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները, եվրոպական մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները մշտապես պնդել են, որ այդ գազատարը շահագործման հանձնելուց հետո բնական վառելիքի հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի ծանր կդառնա:

XS
SM
MD
LG