Մատչելիության հղումներ

Մաաս․ «Լուկաշենկոն վերածվել է պետական մաքսանենգությամբ զբաղվող ցանցի ղեկավարի»


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը չի բացառում, որ ԵՄ կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ դաշինքի անդամ մի շարք պետությունների սահմանների երկայնքով միգրացիոն ճգնաժամ հրահրելու փորձերի պատճառով։

«Մենք Եվրոպայում առերեսվել ենք այն փաստին, որ Լուկաշենկոն որպես գործիք օգտագործում է փախստականներին՝ եվրոպական պետությունների վրա ճնշում գործադրելու համար։ Լուկաշենկոն այլևս վերածվել է մաքսանենգությամբ զբաղվող պետական ցանցի ղեկավարի։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել դա», - հայտարարում էր գերմանական դիվանագիտության ղեկավարը Լյուքսեմբուրգում մեկնարկած ԵՄ արտգործնախարարների հավաքի շրջանակներում։

«Բացարձակապես անընդունելի է, երբ Բելառուսը ներգաղթյալներին կանխամտածված կերպով այլ աշխարհամասերից բերում և խիստ խոցելի կացության մեջ է դնում՝ նպատակ ունենալով մեծացնել քաղաքական ճնշումը ԵՄ նկատմամբ», - հայտարարում էր Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենին։

XS
SM
MD
LG