Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստվում է խստացնել վիզաների տրամադրման կարգը Բելառուսի պետական պաշտոնյաների համար


Եվրամիությունը պատրաստվում է խստացնել վիզաների տրամադրման կարգը Բելառուսի պետական պաշտոնյաների համար՝ հակադարձելով միգրանտների հարցը շահարկելու և դրանով կառույցը ապակայունացնելու՝ Մինսկի փորձերին։

ԵՄ-ը պնդում է, թե բելառուսի բռնապետական կառավարմամբ հայտնի իշխանությունները Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան միտումնավոր խթանում են ապօրինի միգանտների հոսքը դեպի միության անդամ Լեհաստան, Լիտվա և Լատվիա։ Ինքը՝ Լուկաշենկոն, անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից ու Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներից հետո հրահանգել էր երկրի ուժայիններին թուլացնել հսկողությունը Եվրամիության անդամ երկրների հետ սահմանին։ Արդյունքում սահմանակից Լեհաստանը, Լատվիան և Լիտվան ստիպված են հաղթահարել ներգաղթյալների անսովոր մեծ ալիքը, հիմնականում՝ Իրաքից և Աֆղանստանից։

Ստեղծված իրավիճակի պատճառով Լեհաստանը արտակարգ դրություն է հայտարարել, որն ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս 60 օրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG