Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ամբողջությամբ բաց թողեց գնացքը, հատկապես Լեռնային Ղարաբաղի դեպքում. Ռիկարդ Յոզվիակ


Եվրամիությունն ամբողջությամբ բաց թողեց գնացքը հատկապես Լեռնային Ղարաբաղի դեպքում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի փորձագետ Ռիկարդ Յոզվիակը՝ շեշտելով՝ Եվրամիությունն ընդհանրապես ներգրավված չէր, լիովին շրջանցված էր այլ տերությունների կողմից:

Այժմ, ինչպես փորձագետը նշեց, նրանք պարզապես փորձում են «ուղղաթիռ նստել ու պարաշյուտով ուղիղ այս խոսակցության մեջ մտնել»։

«Նրանք ցանկանում են Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Փաշինյանին և Ալիևին մեկ տեղ բերել՝ երկկողմ զրույցի համար: Եվ նրանք այսպես են ցանկանում ծախել այդ գաղափարը՝ «լսեք, սա ձեզ համար չեզոք հարթակ է, և այստեղ ոչ ոք չկա»: Այստեղ չկա Իրանը, չկա Ռուսաստանը, չկա Թուրքիան», - ասաց Յոզվիակը՝ շեշտելով՝ հիմնականում դրական կարծիքներ են գալիս Երևանից և Բաքվից:

Հարցին, թե Ռուսաստանը չի՞ փորձի արգելափակել Բրյուսելում նրանց հնարավոր հանդիպման փորձը, Յոզվիակը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ նրանք արգելափակելու են այդ փորձը, բայց Ռուսաստանը շատ այլ ուղիներ ունի՝ ստիպելու ԵՄ-ին մտածել այլ բաների մասին: Նկատի ունեմ, որ մենք հենց հիմա տեսնում ենք գազի գների բարձրացման լուրերը: Այսպիսով, Ռուսաստանը բազմաթիվ տարբեր եղանակներ ունի` իր ներկայությունը Եվրոպայում զգացնել տալու, և դա կզգացվի այս ձմռանը»:

Ընդգծելով, որ երբ բանը հասնում է հակամարտությանը, ԵՄ-ն չի կարողում դրանով զբաղվել՝ փորձագետը միևնույն ժամանակ շեշտեց՝ այն լավ խաղաղարար է և ինչ կարող է անել, դա փող, ժամանակ, դիվանագետներ առաջարկելն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG