Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը, Գորիսում` 24 տոկոսը


Ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը (12,382 քաղաքացի):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 21.14 տոկոս (3884), Գորիսում` 24 տոկոս (4968), Տաթևում` 33.02 (1378), Տեղում` 28.33 (1102), Մեղրիում` 30.80 (2640):​

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15.97 տոկոսը (26 հազար 627 քաղաքացի):

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG