Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողի աճյուն է հայտնաբերվել


Ադրբեջանցի զինծառայողի սաղավարտ, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողի սաղավարտ, արխիվ

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ անհետ կորած զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։

Ենթասպա Իխտիյար Իլգար օղլի Ալիևն անցած տարվա հոկտեմբերի 6-ից անհետ կորած էր համարվում։ Այսօր նրա աճյունը հուղարկավորվել է նրա հայրենի Գորանլի գյուղի գերեզմանատանը։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմում 2 հազար 908 զոհ է տվել, ևս 6 զինծառայող դեռ համարվում է անհետ կորած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG