Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմում զոհվել է ադրբեջանցի 2907 զինծառայող, 7-ը անհետ կորած է․ Ադրբեջանի զինդատախազ


Ադրբեջանում Հիշատակի օր հռչակված սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողները զոհվածների լուսանկարները պարզած երթ են անցկացնում Բաքվում, 2021թ․

44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը։

Հայկական կողմից, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է ընդհանուր թվով 3 հազար 781 զինծառայող և քաղաքացիական անձ, ևս 253 մարդ՝ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ, անհետ կորած է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG