Մատչելիության հղումներ

Ալիևը թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին հուշագիր է ստորագրել


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Կարսում, փետրվար, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորավարժությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը երկու պետությունների միջև:

Փաստաթղթի համաձայն՝ գործուղող երկիրն ազատվում է ընդունող երկրի տարածք մուտք գործելիս և դուրս գալու ժամանակ վիզայի պահանջներից ու օտարերկրացիների գրանցման, վերահսկման հետ կապված ընթացակարգերից։

Միևնույն ժամանակ, ուղարկող երկիրը անձնակազմի և սարքավորումների մասին տեղեկատվություն է տրամադրում վարժանքի համար նախատեսված երկիր ժամանելուց առնվազն 60 օր առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG