Մատչելիության հղումներ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Կախեթիում, 5-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։

«Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ պնդել է, թե կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները ոչ միայն անվտանգության, այլև՝ մյուս ոլորտներում, թե որ՝ չի մանրամասնել։

Երեք երկրների նախարարները Վրաստանում են՝ հետևելու շաբաթասկզբին մեկնարկած եռակողմ Eternity 2021 զորավարժություններին։ Այս ձևաչափով զորախաղերն անցկացվում են արդեն չորրորդ անգամ՝ 2017 թվականից սկսած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG