Մատչելիության հղումներ

Երեկ Ջաբրայիլի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երեկ իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հայտնաբերվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

44-օրյա պատերազմում զինադադարի հաստատումից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն, նաև ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG