Մատչելիության հղումներ

Իրանը սկսել է «Խեբարի նվաճողները» զորավարժությունը Ադրբեջանի սահմանին


Իրանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ
Իրանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի հետ սահմանին այսօր մեկնարկել են Իրանի ցամաքային ուժերի մասնակցությամբ զորվարժությունները։ «Խեբարի նվաճողները» վարժանքներում ներգրավված են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քումարս Հեյդարիի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է փորձարկել բանակի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև ստուգել զորամիավորումների մարտունակությունը սահմանամերձ շրջաններում։

Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ դժգոհություն էին արտահայտել երկրի սահմաններին հարևան պետության զորավարժությունների անցկացման կապակցությամբ, ինչին ի պատասխան Իրանը տարակուսանք էր հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG