Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 934-ով, բուժվածներինը՝ 728-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 934-ով՝ հասնելով 262 հազար 631-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 728-ով և հասել 242 հազար 569-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 11 հազար 385 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 724 հազար 70-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 339-ի, ևս 1211 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 512 մարդ։

Արցախում երեկ գրանցվել է հիվանդության 7 նոր դեպք, մեկ մարդ մահացել է

Արցախում սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Գրանցվել է հիվանդությունից մահվան մեկ դեպք։

Արցախում 2021-ի ընթացքում կատարվել է 13 հազար 249 թեստավորում, հաստատվել է 1156 դեպք։

XS
SM
MD
LG