Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1022-ով, բուժվածներինը՝ 650-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1022-ով՝ հասնելով 261 հազար 697-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 650-ով և հասել 241 հազար 841-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 472 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 712 հազար 685-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 319-ի, ևս 1209 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 328 մարդ։

Արցախում 5 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, նրանցից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 հազար180 քաղաքացու հետազոտություն, որից 1149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG