Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդը հաստատել է ոլորտային պատժամիջոցները Բելառուսի տնտեսության դեմ


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիության խորհուրդը հաստատել է ոլորտային պատժամիջոցները Բելառուսի տնտեսության դեմ: Դրանք կանդրադառնան նավթային, բանկային և մի շարք այլ ոլորտների վրա: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական պարբերականում փաստաթղթի հրապարակումից հետո:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով իր ռեժիմի դեմ արևմտյան պատժամիջոցների նոր փաթեթը, հայտարարել է, թե համագործակցության համար ԵՄ երկրներից բացի աշխարհում բավական շատ այլ երկրներ կան:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Եվրամիությունը հաստատեց Մինսկի դեմ անձնական պատժամիջոցների չորրորդ փաթեթը 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո: Սահմանափակումների ցուցակում ընդգրկված է 78 անձ և 8 ընկերություն, որոնց ակտիվները կսառեցվեն:

Եվրամիությունից հետո Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան:

XS
SM
MD
LG