Մատչելիության հղումներ

Շվեդիան չեղարկում է կորոնավիրուսի դեմ գրեթե բոլոր սահմանափակումները


Շվեդիայի - Պաշտպանիչ դիմակներով ուղևորներ Ստոկհոլմի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, արխիվ

Շվեդիան այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսի դեմ գրեթե բոլոր սահմանափակումները։ «Մենք հասել ենք պատվաստման բարձր մակարդակի», - հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբանը։

Վերջին տվյալներով՝ Շվեդիայի բնակչության 76 տոկոսից ավելին լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, 83 տոկոսից ավելին էլ ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։

«Դրանք լավ ցուցնաիշներ են, բայց՝ ոչ գերազանց», - հայտարարել է Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով չպատվաստվածներին օր առաջ գնալ այդ քայլին։

Պատվաստումների բարձր մակարդակի շնորհիվ՝ օրեր առաջ սահմանափակումներից հրաժարվել են նաև Նորվեգիան և Դանիան։

XS
SM
MD
LG