Մատչելիության հղումներ

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Բայդենին


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հոկտեմբերի վերջին Հռոմում կայանալիք G20-ի երկրների առաջնորդների հավաքի ժամանակ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հայտնի է, որ երկկողմ հարաբերություններից բացի հանդիպման օրակարգում կարող է ընդգրկվել S-400 և F-35 կործանիչների թեման, ինչպես նաև Աֆղանստանում վերջին զարգացումները:

Երկու երկրների առաջնորդները առաջին անգամ հանդիպել էին հունիսի 14-ին Բելգիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Իսկ այս ամիս Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը չէր կայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG