Մատչելիության հղումներ

Էրդողանն այսօր Բայդենի հետ կխոսի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով


Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 24-ը օգոստոսի, 2016թ.

Թուրքիայի նախագահը պատրաստվում է ԱՄՆ առաջնորդի հետ այսօր կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ թեմաների բարձրացնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտնել է Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մի քանի ժամից դեմ առ դեմ հանդիպում կունենա Սպիտակ տան ղեկավարի հետ:

Էրդողանը նշել է, որ օրակարգում են նաև տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական S-400 (C-400) համակարգերի գնման շուրջ, ինչին ի պատասխան Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային F-35 կործանիչների ծրագրից:

«Մենք պետք է առաջին պլան մղենք թուրք֊ամերիկյան հարաբերությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելելով. - «Մենք պետք է խոսենք, թե ինչպես կարող ենք այս տարաձայնությունները թողնել անցյալում, ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու: Թուրքիան սովորական մի երկիր չէ, այլ` դաշնակից պետություն»:

Երկու առաջնորդները կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG