Մատչելիության հղումներ

Վարչապետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Մոտ մեկ ժամ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Կառավարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ գործադիրի ղեկավարը Եռաբլուր է այցելել առանց կառավարության անդամների։

44-օրյա պատերազմում զոհվածներից 889-ը Եռաբլուրի բարձունքում են հուղարկավորված։

Հայկական կողմից, այսօրվա դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 781 մարդ, որից 75-ը՝ քաղաքացիական անձ, ևս 253 մարդ անհետ կորած է։

Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, այսօրվա դրությամբ, պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։

XS
SM
MD
LG