Մատչելիության հղումներ

Լավրովը և Լը Դրիանը քննարկել են Արցախում իրավիճակի կայունացման հետագա աշխատանքները՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով


Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հետագա աշխատանքների համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Աֆղանստանի, Լիբիայի, Իրանի միջուկային ծրագրի խնդիրները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս շեշտել և շեշտում են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։

XS
SM
MD
LG