Մատչելիության հղումներ

Բլինքենը և Չավուշօղլուն Նյու Յորքում քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Միացյալ Նահանգների մասնակցության վերաբերյալ հատուկ ճեպազրույցում Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. - «Հանդիպումը, որը տեղի ունեցավ կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևեց մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում աշխատանքներն է սկսել սեպտեմբերի 14-ին, քննարկումները կշարունակվեն միչև սեպտեմբերի 27-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG