Մատչելիության հղումներ

Նախօրեին Պուտինը ամբողջ օրվա ընթացքում շատ մոտիկից շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ


Ռուսաստանի կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարության հետ անցկացված հեռավար խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամենամերձավոր շրջապատից մի քանիսն են վարակվել կորոնավիրուսով, որոնցից մեկն անմիջականորեն իր հետ է աշխատում։

Նրա ասելով՝ այդ աշխատակիցը ամենայն հավանականությամբ ուշացած է վերավակցինացվել, հիվանդացել է վերավակցինացվելուց 3 օր անց, և հիմա նաև կտեսնեն, թե «Սպուտիկ ՎԻ»-ն իրականում ինչպես է աշխատում։

«Նախօրեին ես նրա հետ շփվել եմ ամբողջ օրը, շատ մոտիկից, ամբողջ օրվա ընթացքում», - հայտնել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG