Մատչելիության հղումներ

Պուտինն ինքնամեկուսացվել է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացվել է՝ հաշվի առնելով, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը՝ առանց նշելու վարակվածների անունները։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինն առողջ է, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը բացասական է, բայց առժամանակ նա չի մասնակցի բաց միջոցառումների։

Արդեն հայտնի է, որ Պուտինը ներկա չի լինելու և հեռավար է մասնակցելու Դուշանբեում սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG