Մատչելիության հղումներ

Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից 54 մարդ է մահացել


Վրաստան - Թբիլիսիի Օլիմպիական ավանում տեղակայված դաշտային հոսպիտալ կորոնավիրուսով հիվանդների համար, օգոստոս, 2021թ․
Վրաստան - Թբիլիսիի Օլիմպիական ավանում տեղակայված դաշտային հոսպիտալ կորոնավիրուսով հիվանդների համար, օգոստոս, 2021թ․

Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 54 մարդ է մահացել։ Այդպիսով COVID-19-ի համավարակի զոհերի թիվը Վրաստանում հասավ 8 հազար 287-ի։

Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը Վրաստանում անցել է 585 հազարի սահմանագիծը։

Պաշտոնական տվյալներով մեկ օրում հաստատվող դեպքերի թիվը վերջին օրերին աճել է գրեթե 1 տոկոսով՝ հասնելով 8,54 տոկոսի։ Ավելի քան 1,5 միլիոն մարդ պատվաստվել է։

XS
SM
MD
LG