Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակչության 35 տոկոսը պատվաստված է․Առողջապահության նախարարություն


Վրաստանի բնակչության 35 տոկոսը պատվաստված է, դա են վկայում Վրաստանի առողջապահության նախարարության կազմում գործող Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի կողմից այսօր հրապարակված տվյալները։

Կենտրոնի տեղեկություններով` այս պահին երկրի տարածքում պատվաստվել է 1 միլիոն 326 հազար մարդ, որոնցից 480 հազարն՝ ամբողջությամբ։

Վերջին մեկ օրում, ըստ Առողջապահության նախարարության, Վրաստանի տարածքում պատվաստվել է ավելի քան 16 հազար մարդ։ Չնայած պատվաստվածների թվի աճին` Covid-19-ի տարածման տեմպերը Վրաստանում դեռևս չեն նվազում։ Վերջին մեկ օրում երկրի տարածքում կորոնավիրուսի 1120 նոր դեպք է արձանագրվել, 61 մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG