Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը Met Gala-ի բացման հանդիսությանը ներկայացել է ամբողջությամբ սևով պատված


Քիմ Քարդաշյանը Երևանում, 2019թ․

Նյու Յորքում անցկացվող նորաձևության Met Gala ամենամյա հանդիսության բացմանը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է ամբողջությամբ սևով պատված՝ հատակին փռվող երկար սև զգեստով ու անգամ դեմքը չէր երևում վրան կիպ ձգված սև քողի տակից։

Միայն հրավիրյալ աստղերի մասնակցությամբ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող էլիտար նորաձևության հանդիսությանը միլիոնավոր դոլարների բարեգործական նվիրատվություններ են արվում։

Անցյալ տարի Met Gala-ն չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս տարի մասնակիցները սովորականից երեք անգամ քիչ էին։ Նրանցից պահանջվել է հաստատել, որ պատվաստված են կորոնավիրուսի դեմ։ Բայց նրանք դիմակներ չեն կրել։ Աստղերը լուսանկարվում էին առանց դիմակների։

XS
SM
MD
LG