Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը Արցախին օգնելու նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս


Քիմ Քարդաշյանը Երևանում, արխիվ
Քիմ Քարդաշյանը Երևանում, արխիվ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Արցախին օգնելու նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ կոչ անելով հագուստ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ նվիրել պատերազմի հետևանքով տուժած արցախցի երեխաներին։

«Նախաձեռնության նպատակն է տոնական ուրախություն պարգևել արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Փաթեթավորե՛ք փոքրիկի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև նամակով»,- Ֆեյսբուքում գրել է ամերիկահայ հեռուստաաստղը։

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր բազմամիլիոնանոց լսարանին հետևել իր օրինակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG