Մատչելիության հղումներ

Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է


Մարտակերտ, արխիվային լուսանկար

Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է, հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեկան գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալություն էլ հայտնել էր, որ շարքային Ջամիլ Բաբաևը փախուստի է դիմել Գյանջայի հոսպիտալի հոգեբուժական բաժնից։ Բաքվում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:







XS
SM
MD
LG