Մատչելիության հղումներ

Մի ադրբեջանցի զինծառայող, ենթադրաբար, հայտնվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում


«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյանջայի հոսպիտալի հոգեբուժական բաժնից փախուստի է դիմել շարքային Ջամիլ Բաբաևը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարքայինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

«Հնարավոր է, որ մեր զինծառայողը հայտնվել է ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում»,- նշում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:

Արցախի գլխավոր դատախազությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, որ երեկ` օգոստոսի 25-ին, Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG