Մատչելիության հղումներ

Պաշտպանն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները «դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ»


Լուսանկարը՝ Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է, թե երեկ առավոտյան ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։

Ըստ Թաթոյանի՝ օրվա ընթացքում Սոթքի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի դեպքում կրակը տարածվել է՝ եղանակային պայմանների պատճառով։

Պաշտպանը կարատվածը համարում է դիվերսիոն հանցագործություն, և պատրասվում է այսօր համապատասխան առաջարկներով կամ պահանջներով դիմում ներկայացնել միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի պետական մարմիններին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻն) «Ազատությանը» փոխանցեցին, որ հայկական կողմից հրդեհը մեկուսացվել է:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

XS
SM
MD
LG