Մատչելիության հղումներ

Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները շարունակում են փակ մնալ, բանակցություններն այսօր կշարունակվեն․ փոխմարզպետ


Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, վաղ առավոտյան «Ազատության»-ը փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ բանակցություններն այսօր կշարունակվեն: Երեկ դրանք տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով:

«Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ, երեկ գիշեր պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այսօր առավոտյան։ Այս պահին բանակցությունները դեռ չեն մեկնարկել։ Թող օրը մի քիչ բացվի հասկանանք էլի», - ասաց Բաբայանը։

Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք:

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG