Մատչելիության հղումներ

Պետք են անկեղծ նոր մտավորականներ, հեղափոխականներ, որոնք կփոխեն այս ընթացքը. Մանուկյան 


Անկախության նվաճումից երեսուն տարի անց Հայաստանը կանգնած է պետականությունը կորցնելու լրջագույն վտանգի առջև, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ շեշտելով՝ այս ընթացքը փոխելու համար հայ ժողովրդին պետք են անկեղծ նոր մտավորականներ, հեղափոխականներ։

Մանուկյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Արամ Մանուկյան․ - Ցավալի է, որ որքան հեռանում ենք անկախության ակունքներից, այնքան այն դառնում է ոչ ռեալություն՝ ո՛չ իրեղեն, ո՛չ միջավայր, ո՛չ պլատֆորմ, ո՛չ տրամպլին, որ կարող ես գնալ, շարունակել էդ թռիչքը՝ մտքի, գաղափարի, հեղափոխության թռիչքը։ Հեռանում ենք, կորցնում ենք՝ և՛ բովանդակային, և՛ հոգեբանական, շատ բան ենք կորցնում, բայց մեկ է, անգամ ամենավատ վիճակում գտնվող օրգանիզմը ներքին պոտենցիալ ունի։ Դու կարող ես անգամ մահվան մահճի մոտ ներքին ռեսուրսներ միացնել, բնությունն ընդունակ է էդպիսի բաների, և դա նաև հանրային, հասարակական խորքերում կա։ Մեր ժողովուրդը պետք է միացնի այդ ներքին ռեսուրսները։ Էս ձևի իշխանություններին ուղղակի դաստիարակել է պետք, պատժել է պետք, բայց ոչ երկրի հաշվին, որ էս ձևի անփույթ վերաբերմունք երկրի, պետականության նկատմամբ չի կարելի։ Եվ ժողովուրդը պետք է իր միջից, երևի թե էս ցիկլը եկել է, որ բարձրացնի էլի մտավորականներ, հեղափոխականներ, անկեղծ մարդիկ, պրագմատիկ, ռեալիստ մարդիկ, որոնք կկանգնեցնեն էս ընթացքը։ Ի՞նչ է դրա համար պետք․ նախ պետք է ունենալ համարձակությունը՝ ճշգրտել էսօրվա իրավիճակը, դիագնոզը տալ՝ ինչ է կատարվում Հայաստանում, վերլուծել և հաշտվել էդ վերլուծության արդյունքի հետ, որ Հայաստանում չգնաժամ է՝ բազմապրոֆիլ, բազմակողմանի ճգնաժամ՝ հոգեբանական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլն, և այդ փաստաթղթին, այդ իրողությանը նայել ուղիղ աչքերով, որից հետո որոշել՝ եթե էսպես է, ապա սրանից դուրս գալու ճանապարհը սա է։ Ում հետ ընկերություն անել, ինչ հայտարարություն անել, ինչի վրա շեշտը դնել, կրճատել բոլոր ծախսերը, մնացածը դնել բանակի վրա, օրինակ եմ ասում, կրճատել բոլոր հնարավոր ելքերը, շրջվել միայն ու միայն՝ դեպքով կրթություն։ Ես սա ասում եմ տարբերակներ, ես ունեմ իմ տարբերակները, բայց չանել սա, չի կարելի։ Հարկավոր է ֆիքսել՝ ուր ես, ինչու ես էդտեղ և դրանից դուրս գալու ճանապարհները։

Մենք միակը չենք այս աշխարհում, որ էս վիճակի մեջ ենք հայտնվել։ Էնքան երկրներ են եղել․ Գերմանիան փշրված էր, ո՞նց դուրս եկավ, լեհերը ո՞նց դուրս եկան, հրեաները ո՞նց դուրս եկան, ճապոնացիներն ամենծանր ողբերգությունն ապրեցին 46 թվականին, բայց դուրս եկան, մենք էլ դուրս կգանք, բայց ինչքան շուտ, էնքան լավ, ինչքան խոհեմ, էնքան լավ, ինչքան խոհեմ, պրագմատիկ, ռեալիս ղեկավարություն, որ մեծամիտ չեն, ֆեյսբուքային չեն, այլ հողեղեն են և նաև մտահոգ են երկրի անկախությամբ, երկրի պետականության պահպանմամբ, իսկ իրենք պահապան շուն պետք է լինեն, ուրիշ ոչինչ, իշխանությունն ուրիշ ֆունկցիա չունի․ պահպանել իրականությունը, եթե չես կարող ավելացնել, փոխանցել հաջորդ սերունդներին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG