Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու միջնորդությունը


Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կալանքի միջնորդության քննությունը։ Դատարանը մերժել է քննչականի կալանքի միջնորդությունը:

Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։

Քննչական մարմնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին ձերբակալվել է Գյումրիի մի բնակչուհու դիմումի հիման վրա: Վերջինս տեղեկացրել է, որ Սպարտակ Ղուկասյանը օրեր առաջ երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դրանից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG