Մատչելիության հղումներ

7 տոկոս տնտեսական աճի համար շատ ավելի մեծ ջանքեր են հարկավոր. Մանուկյան 


Հայաստանի տարեկան տնտեսական աճի ներուժը 5 տոկոսի շրջանակներում է, և 7 տոկոս կամ առավել ևս՝ 9 տոկոս տարեկան տնտեսական աճ ապահովելու համար շատ ավելի մեծ ջանքեր, ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ են հարկավոր, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Այս չորեքշաբթի գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ըստ որի նախատեսվում է վեց տարի շարունակ ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, իսկ արտաքին բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս։

«Ազատություն»․- Եթե հիմնական թվերից սկսենք, իշխանություններն ասում են, որ ծրագրում են մինչև 2026 թվականը տարեկան միջինն ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, բայց արտաքին բարենպաստ պայմանների դեպքում, այդ թիվը կարող է դառնալ նաև 9 տոկոս։ Ի՞նչ է ստացվում, մենք 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ապրում էինք, և հանկարծ իշխանությունները որոշեցին, որ հերիք է և հիմա մենք տարեկան ունենալու ենք 7 տոկոս տնտեսական ա՞ճ։ Ինչպե՞ս է կառավարություն այս տնտեսական աճն ապահովելու, որքանո՞վ է իրատեսական այս թիվը, ի՞նչ բարեփոխումներ են արվել մինչև հիմա, որը հիմք կստեղծի որպեսզի մենք տարեկան գոնե 7 տոկոս տնտեսական աճ ունենանք։

Արտակ Մանուկյան․ - Նախ էդ 7 տոկոսը, ոնց որ թե, մոգական թիվ է, որովհետև, եթե հիշենք նախկին՝ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք ևս 7 տոկոս թիվն էր հնչեցվում և ասվում էր՝ «այն կառավարությունը, որը որ չի ապահովի այս ցուցանիշը, պետք է հրաժարական տա»։ Հիմա արդյո՞ք սա այն թիվն է, որի շուրջ մեր Հայաստանի պոտենցիալը առկա գոյացած է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Պատասխանը նա է, որ, այո՛, կարծես թե մեր պոտենցիալը 5 տոկոսի շրջանակներում է և, այո, որոշ դրական զարգացումների պարագայում, կարող է դա 7 և ավելի տոկոս լինել, և նաև բացասական զարգացումների դեպքում, կարող է նվազել։ Այստեղ խնդիրն էն է, որ երբ որ մենք ասում ենք 5 տարվա միջինում 7 տոկոս, առաջին տարվա համար համեմատաբար ավելի քիչ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի դու այդ թիվը հասցնես՝ կարողանաս իրականացնես, բայց ամեն հաջորդ տարի շատ ավելի մեծ ջաներ պետք է իրականացնես, քան՝ սա։ Ես հիմա կարող եմ էլի ցուցանիշներ ասել, օրինակ, սովորաբար դրա համար ավելի տրամաբանական է, հատկապես, երբ որ դու շեշտում ես, որ «լավ զարգացումների դեպքում՝ 9-ը»։ Լավ զարգացումը չի կարող միայն քո երկրի վրա անդրադառնալ։ Օրինակ, պայմանական ասած, պղնձի գների աճը նաև դրական առումով ազդում է զարգացող երկրների վրա՝ Չիլի և այլն, և այլն, հետևաբար նաև աշխարհի մակարդակով, դրա համար ավելի տրամաբանական, կամ մոտեցումների առումով, եթե մենք միայն քանակական կոմպոնենտն են դիտարկում, ապա ընդունված է, որ ասես, օրինակ, «աշխարհի միջինի նկատմամբ ես 4 տոկոս աճ կանեմ»։ Հիմա երկրորդ հանգամանքը, որ Դուք ասացիք՝ «ի՞նչ փոփոխություններ են իրականացվել»։

«Ազատություն»․ - Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեք տարուց ավելի է իշխանության ղեկին է, և մենք ուզում ենք հասկանալ, օրինակ, Հայաստանում անցած երեք տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ի՞նչ հիմնարար բարեփոխումներ են արվել, որ հետայսու մեր տնտեսությունն աճի ոչ թե տարեկան 4, 5 տոկոս կամ 3 տոկոս, այլ 7 կամ 9 տոկոս։

Արտակ Մանուկյան․ - Առաջին ամենակարևոր փոփոխությունը դա բիզնեսի ազատությունն է։ Ես՝ ինքս շփվում եմ շատ գործարար մարդկանց հետ, և նախկինում, երբ, խաղի կանոններից ելնելով, դու պետք է որոշակի աճի մակարդակ ապահովելուց հետո զգայիր, այսպես ասած, իշխանության ուժը, ներկայումս նման կարգի կառուցակարգեր չկան։ Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն է։ Բացրատրեմ՝ անհրաժեշտ է, որպեսզի դու կարողանաս այս ցուցանիշներին հասնես, բայց ամեն տարվա 7 տոկոսի դեպքում նշանակում է, որ դու պետք է հավելյալ ինստիտուցիոնալ փոփոխություններ անես, որ իրականացնես։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG