Մատչելիության հղումներ

Չինաստանը խոստանում է սատարել Աֆղանստանին


«Թալիբան»-ի համահիմնադիր Մոլա Աբդուլ Ղանի Բարադարը և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Տյանջին, 28-ը հուլիսի, 2021թ.
«Թալիբան»-ի համահիմնադիր Մոլա Աբդուլ Ղանի Բարադարը և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Տյանջին, 28-ը հուլիսի, 2021թ.

Չինաստանը խոստանում է նպաստել Աֆղանստանի խաղաղ վերակառուցմանը և տնտեսական ու սոցիալական օգնություն տրամադրել Աֆղանստանի ժողովրդին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գերատեսչությունը:

«Որպես Աֆղանստանի անկեղծ բարեկամ և հարևան, Չինաստանը միշտ փորձել է բարիդրացիական կապեր պահպանել Աֆղանստանի ժողովրդի հետ: Այդ քաղաքականությունը նույնն էր անցյալում, իրականացվում է հիմա և չի փոխվի ապագայում: Չինաստանը միշտ կսատարի Աֆղանստանի խաղաղ վերակառուցմանը և իր ուժերի սահմաններում կօգնի Աֆղանստանի տնտեսությանը և սոցիալական զարգացմանը»,- Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիչժանը:

Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի տարիներին Պեկինը մշտապես շփումներ է պահպանել «Թալիբան» շարժման հետ, սակայն հրաժարվել է ի պաշտոնե ճանաչել թալիբներին որպես Աֆղանստանի ղեկավարների:

XS
SM
MD
LG