Մատչելիության հղումներ

Բայդենը և Ջոնսոնն անհրաժեշտ են համարում Աֆղանստանի հարցով Մեծ յոթնյակի հանդիպումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, հունիս, 2021թ.

Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ղեկավարները քննարկում են Աֆղանստանի վերաբերյալ գործողությունների հետագա համակարգումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է հաջորդ շաբաթ Մեծ յոթնյակի (G7) առաջնորդների վիրտուալ հանդիպում անցկացնել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ասված է Սպիտակ տան հայտարարությունում:

Բայդենը և Ջոնսոնը հայտարարել են նման հանդիպման անհրաժեշտության մասին՝ «Աֆղանստանում ճգնաժամի կարգավորման ընդհանուր ռազմավարության և մոտեցման քննարկման համար»:

XS
SM
MD
LG